• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 00:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

15:00, 16 Հուլիս 2019

Թուրք վերլուծաբան. «S-400-ների մասերի մատակարարման օրը պատահական չէր ընտրված»

Թուրք վերլուծաբան. «S-400-ների մասերի մատակարարման օրը պատահական չէր ընտրված»

Թուրք հայտնի պատմաբան, թուրքական «Haberturk» պարբերականի  վերլուծաբան Մուրադ Բարդաքչըն ուշագրավ հոդված է հրապարակել Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառած ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ՝ «Ռուսաստանի կողմից S-400-ների մասերի մատակարարման մեկնարկի օրը պատահականություն չէր» վերնագրով։
 
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը S-400-ների մասերը սկսեց մատակարարել հուլիսի 12-ից։ Ըստ հոդվածի հեղինակի՝ այդ օրը պատահական չէր ընտրված, քանի որ 1947թ.-ի հենց այդ օրը Թուրքիայի  և ԱՄՆ-ի միջև ստորագրվել էր փոխօգնության մասին պայմանագիր։ Եվ այս առումով այն ունի խորհրդանշանական նշանակություն։

ԱՄՆ-ի հետ փոխօգնության համաձայնագիրը ստորագրվել էր Թուրքիայի  այն ժամանակվա արտգործնախարար Հասան Սաքանի և Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Էդվին Վիլսոնի կողմից։

«Վերջապես S-400-ները հասան մեզ,- գրում է հեղինակը։ -Այն S-400-ները, որոնց վերաբերյալ քննարկումներ եղան ամիսներ շարունակ, այն S-400-ները, որոնք առաջացրեցին ԱՄՆ-ի զայրույթը, այն S-400-ները, որոնք անհանգստացրեցին ՆԱՏՕ-ին ու մեծ ազդեցություն թողեցին մեր դիվանագիտական հարաբերությունների վրա»։

Այնուհետև Բարդաքչըն պնդում է, որ S-400-ների գնումը պայմանավորված էր այն վճռական քաղաքականությամբ, որը որդեգրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Այդ համակարգերը  գնելու որոշումը պակաս կարևոր չէր այն որոշումից, երբ մենք միացանք 20-րդ դարում Գերմանիայի գլխավորությամբ ստեղծված ռազմաքաղաքական բլոկին, կամ, երբ մենք 2-րդ աշխարհամարտից հետո ընտրություն կատարեցինք դեպի արևմտյան երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»։

Բարդաքչըն նկատել է տալիս, որ  Թուրքիայի սպառազինությունը պատմության ընթացքում պարբերաբար փոփոխության է ենթարկվել՝ կախված այն բանից, թե Թուրքիան, կամ ասենք Օսմանյան կայսրությունը, որ ռազմաքաղաքական դաշինքի մեջ են եղել։

«18-րդ դարում, երբ մենք մոտ էինք Ֆրանսիայի հետ, մեր ֆինանսական հնարավորությունների չափով բանակին մատակարարում էինք ֆրանսիական սպառազինություն։ Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակ մենք լավ հարաբերություններ ունեինք Գերմանիայի հետ և մեր ձեռքում եղած հրանոթները, հրացանները գերմանական էին։ Իսկ երբ մենք   որոշում կայացրեցինք բարեկամանալ ԱՄՆ-ի հետ 1940-ական թթ., մեր սպառազինությունը դարձավ ամերիկյան՝ ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան»։

Բարդաքչի կարծիքով՝ այս գործարքով եթե անգամ ՆԱՏՕ-ից դուրս գալու խնդիր չկա, ապա այնուամենայնիվ, նման գործարքով Անկարան իր հայացքը թեքում է դեպի այլ ուղղություն։

«Սա նշանակում է, որ այս գործարքից հետո Ռուսաստանը միանում է այն երկրներին, որոնցից մենք նախկինում գնել ենք սպառազինություն։  

 

Բարդաքչըն պարզաբանելով, թե ինչու են ժամանակին ԱՄՆ-ի հետ փոխօգնության պայմանագիր ստորագրել, նշում է, որ  դրա նախաձեռնողն եղել է  ԱՄՆ-ի կոնգրեսը, որը  նախագահ Հարի Թրումենին լիազորեց օգնություն ցուցաբերել որոշ երկրներին, «ավելի ճիշտ սկսել «որս» դաշնակիցներ փնտրելու համար»։

«Հապա նայեք ճակատագրի  և պատմության հեգնանքին. մեր կողմից գնված S-400-ների առաջին խմբաքանակի մասերը ռուսները մատակարարում են այն նույն օրը, երբ մենք 72 տարի առաջ  ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք պայմանագիր՝ լայնամասշտաբ փոխօգնության մասին։ Հավանականությունը, որ դա պատահականություն է, իմ կարծիքով չափազանց քիչ է։ Եթե մատակարարման օրը պատահական չէր ընտրված, ապա մնում է գլուխ խոնարհել  ռուսների առջև»։

Աղբյուր`    Haberturk

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}