Ռազմական15:34, 22 Հուլիս 2019
S-400-ների որոշ մասեր կարող են արտադրվել հենց Թուրքիայում

Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի որոշ մասեր Թուրքիայում արտոնագրված կերպով արտադրելուն միտված հանդիպումներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնել է Ռուսաստանի «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը Թուրքիայի պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Սերգեյ Չեմեզովը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի հետ ընդլայնել համագործակցությունը մասնավորապես ավիացիայի, ուղաթիռների արտադրության և էներգետիկայի ոլորտներում:
«Թուրքիայի պահանջով արագացրեցինք S-400-ների մատակարարումը, ինչն աշխարհում աննախադեպ երևույթ է: Համակարգերի առաջին մատակարարումը տեղի ունեցավ այս ամիս: Մենք ժամանակացույցին համապատասխան առաջ ենք շարժվում»,- ասել է կորպորացիայի տնօրենը:
Չեմեզովը նկատել է տվել, որ Թուրքիան և Ռուսաստանը տարբեր ծրագրեր են համատեղ իրականացնում: Ըստ նրա՝ Թուրքիայում հետաքրքրություն կա նաև ռուսական արտադրության տարբեր հեռահարության ՀՕՊ և հանկատանկային համակարգերի նկատմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |