Ռազմական12:44, 23 Հուլիս 2019
Թուրքիայում ավարտվել է գերձայնային «Hürjet» ինքնաթիռի նախնական նախագծման փուլը

Թուրքիայի առաջին գերձայնային ուսումնամարտական ինքնաթիռի՝ Hürjet-ի արտադրությունում առաջին կարևոր փուլերից մեկը հաղթահարված է: Նախագիծը մեկնարկել է 2017թ. Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) կողմից:
Այս պահին հաջողությամբ ավարտվել է ինքնաթիռի նախնական նախագծի գնահատման փուլը: Նախնական նախագծի ուսումնասիրման նպատակով թուրք և արտասահմանցի առաջատար մասնագետներից կազմված գնահատող հանձնաժողովի մասնակցությամբ երկօրյա գիտաժողով է կազմակերպվել:
Հաջորդ նախագծման փուլը նախատեսվում է ավարտին հասցնել 2020-ին: 2021թ. դեկտեմբերին պատրաստ կլինի ինքնաթիռի առաջին նախատիպը, իսկ 2022թ. գարնանը Hürjet-ը պատրաստ կլինի կատարել իր առաջին թռիչքը:
Նախատեսվում է, որ թեթև ուսումնամարտական «Hürjet»-ը Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինանոցում կփոխարինի T-38 և F-5 ինքնաթիռներին:
«Hürjet»-ը կարող է թռիչք իրականացնել մինչև 45.000 ֆուտ բարձրությունում (մոտ 14կմ), տեղափոխել ավելի քան 2.7 տոննա բեռ և զարգացնել մինչև 1.4 մախ (Mach) արագություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |