Քաղաքական17:59, 24 Հուլիս 2019
Էրդողան. «Լոզանի համաձայնագիրը Թուրքիայի հիմնադրման փաստաթուղթն է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական գերատեսչությունում ելույթ է ունեցել Լոզանի համաձայնագրի ստորագրման 96-ամյակի կապակցությամբ։
Նա Լոզանի համաձայնագիրն անվանել է «Թուրքիայի Հանրապետության հիմնադրման փաստաթուղթ»։
Հիշեցնելով, որ այս տարի լրանում է նաև այսպես կոչված թուրքական ազատագրական պայքարի 100 ամյակը՝ քաղաքական իսլամի հետևորդ Էրդողանն իր խոնարհումն է հայտնել աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալի հիշատակին։
Էրդողանը նաև անդրադարձել է Թուրքիայի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցներին՝ նշելով, որ իրենք ունակ են դիմագրավելու դրանց և ոչինչ չի կարող իրենց ետ պահել «արդար դատից»:
Թուրքիայի նախագահը շեշտել է Կիպրոսի թուրքերի «իրավունքները» մինչև վերջ պաշտպանելու իրենց պատրաստակամությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |