Տարածաշրջան16:01, 25 Հուլիս 2019
Թուրքիայում նվազել է թերթերի ու ամսագրերի տպաքանակը

Թուրքիայում 2018 թվականին 2017-ի համեմատությամբ 17.6 տոկոսով նվազել է թերթերի ու ամսագրերի տպաքանակը: Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայությունը:
2018-ին Թուրքիայի տարածքում հրատարակվող բոլոր թերթերի ու ամսագրերի տպաքանակը կազմել է 1մլրդ 368 մլն 287 հզ 463: Այս թվի 94.2 տոկոսը կազմում են թերթերը, որոնց 81.6 տոկոսն ունի համապետական նշանակություն, 17.6 տոկոսը համայնքային են, 0.7 տոկոսը՝ տարածաշրջանային:
2018-ին նախորդող տարվա համեմատությամբ 2,6 տոկոսով նվազել է նաև հրատարակվող թերթերի ու ամսագրերի քանակը: 2018-ին Թուրքիայում հրատարակվել է 5962 անուն թերթ ու ամսագիր, մինչդեռ 2017 թվականին դրանց թիվը 6124 էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |