Ռազմական10:59, 29 Հուլիս 2019
Ռուսները պատրաստվում են Թուրքիային մատակարարել S-400-ների երկրորդ խմբաքանակը
Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության ծառայության Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ առաջիկա ամիներին Թուրքիային է մատակարարվելու ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակը։
Առաջին խմբաքականի մատակարարումն սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել հուլիսի 25-ին։
Ռուսաստանը ու Թուրքիան S-400-ների վերաբերյալ պայմանագիրը կնքել են 2017-ին։ Այս գործարքի պատճառով խիստ սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները. ԱՄՆ-ն արդեն կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը F-35 նոր սերնդի կործանիչների ծրագրում։
Տեղեկացնենք, որ S-400-ները նախատեսված են ռազմական ինքնաթիռների, ռազմավարական և տակտիկական ինքնաթիռների, օպերատիվ–տակտիկական հրթիռային համակարգերի, միջին հեռահարության բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների ոչնչացման համար։

Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |