• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:44, 06 Օգոստոս 2019

Էրդողանը խոսել է Սիրիայում հավանական նոր ռազմական գործողություն սկսելու մասին

Էրդողանը խոսել է Սիրիայում հավանական նոր ռազմական գործողություն սկսելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել 11-րդ անգամ անցկացվող դիվանագիտների կոնֆերանսի ընթացքում՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը, այդ թվում նաև Սիրիայում հավանական նոր ռազմական գործողություն սկսելուն  և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին:

Սիրիայի հարցի վերաբերյալ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պարտավոր է նախաձեռողականություն ցուցաբերել ոչ միայն սեփական ապագայի, այլև տարածաշրջանային խաղաղության և հանգստության համար: Նա շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ պաշտպանելու են երկրի ազգային շահերը և Սիրիայի հյուսիսում «ահաբեկչությունը» վերացնելը Թուրքիայի համար առաջնահերթ խնդիր է: Էրդողանն ակնարկել է նոր ռազմական գործունեություն սկսելու հավանականության մասին՝ նշելով. ««Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողություններով սկսված գործընթացը շատ մոտ ապագայում մեկ այլ մակարդակի կհասցնենք»:

Էրդողանը, խոսելով Թուրքիայի կողմից գնված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի և դրա պատճառով թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մասին, նշել է, որ  ԱՄՆ-ից ակնկալում են քայլեր, որոնք վայել են իսկական դաշնակցին։

Նա հետևյալ շեշտադրումներն է արել. «Չկան տվյալներ, որոնց համաձայն, S-400-ները վնաս են հասցնելու F-35-ներին  և ՆԱՏՕ-ին։ S-400-ներ գնելով Թուրքիան իր անվտանգության հարցում ոչ թե ռազմավարական քայլ է արել, այլ զուտ բիզնես գործարք է կնքել։ Հենց մեր դաշնակիցների անզիջում վերաբերմունքն է ստիպել նման քայլի գնալ: Հույս ունեմ, որ Թրամփն իր ճիշտ դիրքորոշմամբ թույլ չի տա, որ մեր հարաբերությունները S-400-ների խնդրի պատանդը դառնան: ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ ինչպես FETÖ-ի առաջնորդներին (նկատի ունի ԱՄՆ-ում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին) Թուրքիա արտահանձնելու, այնպես էլ PKK/YPG ահաբեկչական կազմակերպությանը (նկատի ունի Սիրիայի քրդական ուժերին, որոնց նույնականացնում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ) զինելու դադարեցման ուղղությամբ հստակ քայլեր կանի»:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}