• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:39, 07 Օգոստոս 2019

Սիրիայում անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանացկությունները ավարտվում են

Սիրիայում  անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանացկությունները ավարտվում են

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցություններին։

Բանակցություները ընթանում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։ Դրանք մեկնարկել էին օգոստոսի 5-ից։ 
Անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առկա են մի շարք անհամաձայնություններ, որոնց շուրջ բանակցելու նպատակով ԱՄՆ-ի պատվիրակությունը ժամանել է Անկարա: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։

«Օգոստոսի 5-ին թուրք ամերիկյան զինվորական պատվիրակությունների միջև բանակցություններ էին սկսել և դրանք շարունակվում են։ Ակնկալում ենք, որ  մոտակա ժամանակներս դրանք կավարտվեն։  Այս բանակցությունների ընթացքում   բոլոր մեր տեսակետները և պահանջները հայտնեցինք մեր զրուցակիցներին»,- ասել է Աքարը։

Աքարը, խոսելով անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի պահանջների մասին, ասել է, որ այն պետք է ունենա 30-40 կմ խորություն, YPG-ի զինյալներին տրամադրված ծանր զենքերը պետք է հավաքվեն, իսկ քուրդ զինյալները պետք է դուրս գան այդ տարածներից։  

«Այս հարցում ամերիկացի գործընկերներից ակնկալում ենք դաշնակցային, ռազմավարական և գործըներային ոգուն համապատասխան վերաբերմունք։  Բացի զենքերի հետ վերցնելուց, ակնկալում ենք նաև, որ  YPG-ին ցաւցաբերվող աջակցությանը վերջ կդրվի», ասել է Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը։

Աքարը նաև հիշեցրել է, որ իրենք երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածնքները միավորվեն։

Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությանը՝ Աքարը նշել է, որ իրենք ցանկանում են ամերիկացի գործընկերների հետ համագործակցել, սակայն եթե դա չստացվի, ապա իրենք երկրի թուրք ազգր և տարածաշրջանում բարեկամ և եղբայր ժողովուրդների անվտանգությունը և խաղաղությունը ապահովելու տեսանկյունից կանեն այն, ինչ պահանջվում է իրենցն և որի մասին բազմիցս բարձրաձայնել են: Թուրքիայի ՊՆ-ն շեշտել է, որ այդ հարցում իրենց, պատրաստությունները, ստորաբաժանումների տեղակայումն ու դիրքավորումը ավարտված է:


 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}