Քաղաքական17:11, 07 Օգոստոս 2019
Թուրքիային զայրացրել է Հորդանան գետի արևմտյան ափին բնակարաններ կառուցելու Իսրայելի նախաձեռնությունը
Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի կողմից նոր բնակավայր կառուցելու վերաբերյալ արտոնությունը:
Նշվում է, որ այդ շրջանում Իսրայելը արտոնել է 2300-ից ավելի նոր բնակելի շենքեր կառուցել:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած գրավոր հայտարարության մեջ նշվում է.
«Իսրայելը շարունակում է խախտել Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Մենք մշտապես կանգնելու ենք եղբայրական Պաղեստինի ժողովրդի կողքին: Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի այդ ոչ լեգիտիմ քաղաքականությունը: Ապօրինի բնակավայրերի ընդլայնման քաղաքականությամբ Իսրայելը բացահայտ կերպով շարունակում է խախտել միջազգային իրավունքը»:
Հիշեցնենք, որ Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափը իր տարածքներին է բռնակցել 1967թ.:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |