Տարածաշրջան11:54, 08 Օգոստոս 2019
Ավարտվել են Սիրիայում անվտանգության գոտւ վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցությունները
Թուրքիայում ավարտվել են թուրք-ամերիկյան բանակցությունները Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ։
Բանակցություները ընթացել էին Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։ Դրանք մեկնարկել էին օգոստոսի 5-ից։ Անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առկա էին մի շարք անհամաձայնություններ, որոնց շուրջ բանակցելու նպատակով ԱՄՆ-ի պատվիրակությունը ժամանել էր Անկարա:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության գրավոր հայտարարության՝ 3-օրյա բանակցությունների արդյունքում հաջողվել է ընդհանոր հայտարարի գալ։
«1. Թուրքիայի անվտանգության հարցում ունեցած մտահոգությունները փարատելու նպատակով օր առաջ ձեռնարկել միջոցներ, որոնք պետք է կատարվեն առաջին փուլում:
2.Դրա շրջանակներում ԱՄՆ-ի հետ անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համար Թուրքիայում կարճ ժամանակում ստեղծվելու է Համատեղ գործողությունների կենտրոն:
3. Այնուհետև, անվտանգության գոտին պետք է դառնա խաղաղության միջանցք և տեղահանված սիրիացիների վերադարձի համար պետք է ցանկացած լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն»,-ասվել է հայտարարության մեջ։
Անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցությունների մասին հայտարարություն է տարածել նաև Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը։ Հետաքրքրականն այն է, որ թե՛ ԱՄՆ-ի դեսպանատան, թե՛ Թուրքիայի ՊՆ-ի հայտարարության մեջ որևէ խոսք չի գնում անվտանգության գոտու սահմանների վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |