• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 03:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:57, 08 Օգոստոս 2019

Էրդողանը՝ Զելինսկուն. «Մենք չենք ճանաչելու Ղրիմի անեքսիան»

Էրդողանը՝ Զելինսկուն. «Մենք չենք ճանաչելու Ղրիմի անեքսիան»

Անկարայում կայացել է Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հանդիպումը։ Սա երկու նախագահների առաջին հանդիպումն է։ Հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում պարզվել է, որ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, այդ թվում տարածաշրջանային մի շարք խնդիրներ։

Էրդողանը մամուլի ասուլիս ժամանակ տեղեկացրել է, որ Զելինսկու հետ քննարկվել են ոչ միայն Դոմբասում տիրող իրավիճակը, այլև Ղրիմի հարցը։

«Մենք  չճանաչեցինք Ղրիմի անեքսիան և չենք  էլ ճանաչելու։ Ղրիմի թաթարները  մշակութային և մարդկային տեսանկյունից Ուկրաինային և Թուրքիային կապող կարևոր տարեր են։ Մեզ համար կշարունակի առաջնահերթություն համարվել Ղրիմում մեր ազգակիցների ներկայության շարունակականության, ինչպես նաև նրանց ինքնության, մշակույթի և ազատության պաշտպանության երաշխավորումը
»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Դոմբասում ընթացող բախումներին վերջ կդրվի։ Էրդողանը հույս է հայտնել, որ խնդիրը կկարգավորվի միջազգային իրավունքին համապատասխան՝ պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նա աջակցություն է հայտնել Դոմբասի խնդրի կարգավորմանը միտված Մինսկի գործընթացին։

Ասուլիսի ժամանակ Զելինսկին թուրքական կողմին կոչ է արել ներդրումներ իրականացնել Դոնբասում և առհասարակ Ուկրաինայում։

Զելինսկին կհանդիպի նաև Թուրքիայում ապրող թաթարական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Պոլսի հունաց պատրիարք Բարդուղիմեոսի
 հետ։ 

Աղբյուր`    Sabah

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}