Քաղաքական13:50, 09 Օգոստոս 2019
Դավութօղլուի հարազատները հայտնվել են Էրդողանի վարչակազմի թիրախում
Թուրքական վերլուծական շրջանակներում վերջերս պարբերաբար խոսվում է այն մասին, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար և վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հիմնադիր անդամ Ահմեթ Դավութօղլուն ԱԶԿ-ից դուրս գալու և նոր կուսակցություն ստեղծելու մտադրություն ունի։
Այդ խոսակցություններն ու հնարավոր զարգացումներն անհետևանք չանցան Դավութօղլուի խնամու՝ Ստամբուլի Առևտրի պալատի փոխնախագահ Դուրսուն Թոփչուի համար։ Թոփչուն հրաժարականի դիմում է գրել։ Ստամբուլի Առևտրի պալատի նախագահ Շեքիփ Ավդագիչը հաստատել է Դուրսուն Թոփչուի պաշտոնից հեռանալու մասին լուրը։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրան ստիպել են հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից։ Փաստորեն Դավութօղլուի՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին պնդումներին հաջորդած խմորումներից տուժողներից մեկը դարձել է նրա խնամին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |