Քաղաքական16:46, 09 Օգոստոս 2019
Էրդողանին հագեցած օրակարգով քաղաքական թեժ աշուն է սպասվում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշնանային օրակարգը բավական հագեցած է լինելու։
Սեպտեմբերի 11-ին Անկարայում Սիրիայի խնդրի շուրջ կայանալու է Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ գագաթաժողով։ Էրդողանը հյուրընկալողի կարգավիճակում կմասնակցի գագաթաժողովին, որտեղ քննարկվելու են Իդլիբի, Եփրատից արևելք ընկած հատվածի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Թուրքիայի առաջարկած անվտանգության գոտուն և «խաղաղության միջանցքին» առնչվող հարցեր։
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 24-ին կմասնակցի ՄԱԿ-ի 74-րդ գլխավոր վեհաժողովին։ Նախատեսվում է, որ ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանը կանդրադառնա Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին, գաղթականների խնդրին և պաղեստինյան զարգացումներին։
Իսկ արդեն հոկդեմբերի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի «եղբայրական» Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթաժողովին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |