Ռազմական10:36, 09 Օգոստոս 2019
Պայթյուն Թուրքիայի զինապահեստներից մեկում (լուսանկարներ)

Սիրիային սահմանակից Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի զինապահեստներից մեկում իրար հաջորդող մի քանի պայթյուններ են որոտացել։ Պատճառը և հանգամանքները դեռևս պարզված չեն։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով շտապօգնության և ոստիկանական մեքենաներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հարակից բնակելի տներից մարդիկ տարհանվել են:
Այս պահին Ռեյհանլը տանող մայրուղին փակված է։
Թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են պայթյունից վնասվել։
Կատարվում է հետաքննություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |