Քաղաքական12:51, 09 Օգոստոս 2019
Օջալանը քրդական հարցը լուծելու համար Թուրքիային կոչ է արել բանակցել

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանը քրդական հարցը լուծելու նպատակով թուրքական իշխանություններին բանակցելու կոչ է արել: Ցմահ ազատազրկված և Մարմարա ծովի Իմրալը կղզում 1999 թվականից պատիժը կրող Օջալանի կոչը փոխանցել են նրա փաստաբանները, որոնց գրեթե 2 ամիս ընդմիջումից հետո հնարավորություն էր տրվել հանդիպել իրենց պաշտպանյալի հետ:
Քուրդ գործիչը խոսել է այն մասին, որ թուրք-քրդական հարաբերությունները ոչ վաղ անցյալում լուծելու հնարավորություն կար, որը, սակայն, բաց է թողնել: Օջալանն առաջարկել է բանակցությունների միջոցով վերջ դնել թուրք-քրդական հակամարտությանը և դրա շրջանակներում ընդմիջումներով ընթացող քրդերի զինված պայքարին:
«Ջանում եմ տեղ բացել քրդերի համար: Եկե՛ք լուծենք քրդական հարցը: Ասում եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում վերջ կդնեմ բախումներին, դրանց հնարավորությանը: Ես կլուծեմ, վստահ եմ ինձ վրա, պատրաստ եմ: Սակայն հարկավոր է, որ պետությունն էլ, պետական մոտեցումն էլ ողջամտություն դրսևորեն»,- մեջբերված է Օջալանի կոչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |