Տնտեսական12:30, 15 Օգոստոս 2019
Ռուսական գազը մինչև տարեվերջ կհասնի Թուրքիա

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում մինչև 2019-ի տարեվերջ ռուսական գազը կհասնի Թուրքիա։
Ներկայումս գազատարի շինարարական աշխատանքները շարունակվում են Թրակիայի՝ Սև ծովին ափամերձ Քըյըքյոյ բնակավայրում։ Նշվում է, որ աշխատանքների 95 տոկոսն արդեն արված է։
Քըյըքյոյ բնակավայրում գազի տերմինալի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Այդ տերմինալի շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվել է շուրջ 700 աշխատատեղ։ Նախքան գազամատակարարումը տերմինալում չափվելու են գազի ծավալային և որակական հատկանիշները։
Նախատեսվում է, որ «Թուրքական հոսքը» տարեկան կմատակարարի 31.5 մլրդ խմ բնական գազ։ Երկու գազատարից բաղկացած «Թուրքական հոսքի» երկրորդ խողովակաշարով ռուսական գազը կհասնի Եվրոպա։
Քըյըքյոյի տերմինալում շինարարական աշխատանքների ավարտից հետո ռուսական գազը տարեվերջին կհասնի Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |