• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:03, 15 Օգոստոս 2019

Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում

Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում

Թուրքական «Haber 7» լրատվամիջոցը մանրամասներ է ներկայացրել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու շուրջ ընթացող թուրք-ամերիկյան բանակցություններից։

Հիշեցում է արվում այն մասին, որ  կողմերը պայմանավորվել էին ստեղծել Սիրիայի անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն: Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: 

Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկությունների՝ վերջերս  ԱՄՆ-ից Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա ժամանած 6 հոգանոց զինվորական պատվիրակությունը թուրքական կողմին պահանջ է ներկայացրել, որ  Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին ունենա 15կմ խորություն: Իսկ թուրքական կողմը ցանկանում է, որ այդ գոտին ունենա 40կմ խորություն՝ ներառելով Սիրիայի Հալեպ և Ռաքքա քաղաքներն իրար կապող ավտոճանապարհը։

Բանակցություններն ընթացել են թուրք-սիրիական Աքչաքալլե անցակետի  մոտ գտնվող 3-րդ սահմանային գնդի հրամանատարությունում և մամուլի համար դռնփակ պայմաններում։

«Եթե հաջողվի, ապա Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում կունենա 10 ռազմաբազա»,- ասվում է հրապարակման մեջ և նշվում, որ այդ ռազմաբազաները կհիմնվեն Սիրիայի Այն էլ Արաբ, Թալաբադ, Ռես էլ այն, Ղամըշլը, Դերբեսիյե, Ամուդե բնակավայրերում, իսկ մնացածները՝ այլ տարածքներում։ 

Անվտանգության գոտում ծառայություն իրականացնող ամերիկացի զինվորականների մի մասը կմնա Թուրքիայում, իսկ մյուս մասը կմեկնի Սիրիա։

Աղբյուր`    Haber 7

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}