Քաղաքական17:38, 20 Օգոստոս 2019
Human Rəghts Watch-ը պահանջել է վերականգնել 3 քուրդ քաղաքապետների պաշտոնները

«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի իշխանություններից պահանջել է անմիջապես իրենց պաշտոններում վերականգնել Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետներին։ Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ հանդիսացող 3 քաղաքապետները ընտրվել էին շուրջ 4․5 ամիս առաջ։
Նյույորքյան իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ ԺԴԿ-ական քաղաքապետների պաշտոնանկության որոշումը բնութագրվել է «ժողովրդի կամքի ոտնահարում և ժողովրդավարության անտեսում»։
HRW-ի Եվրոպայի և Միջին Ասիայի հարցերով տնօրեն Հյուգ Վիլյամսոնի գնահատմամբ՝ այդ պաշտոնանկությունը համարժեք է տվյալ քաղաքներում անցկացված քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկմանը։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի արևելյան և հարավարևելյան շրջանի երեք ամենակարևոր քրդական քաղաքներում մարտին անցկացված ընտրությունների արդյուքները չեղարկել, ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետներին պաշտոնանկ է արել», -ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ, ի պաշտպանություն քուրդ քաղաքապետների, հանդես էին եկել Եվրամիության մի շարք պաշտոնյաներ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ, այդ թվում՝ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը։
Հիշեցնենք, որ Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչե Էրթանը և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թյուրքը օգոստոսի 19-ին հեռացվել էին իրենց զբաղեցրած պաշտոններից։ ԺԴԿ-ական քաղաքապետների պարտականությունները ժամանակավորապես կատարելու են նշված նահանգների նահանգապետները։ Քուրդ գործիչները մեղադրվում են քաղաքապետարանի միջոցները ահաբեկչական խմբավորման օգտին ծառայեցնելու և ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |