Տարածաշրջան12:49, 20 Օգոստոս 2019
Թուրքիային անհանգստացնում է ԱՄՆ-ի և Սիրիայի զինյալ քրդերի համագործակցությունը

Թուրքերին շարունակում է անհանգստացնել ԱՄՆ-ի և Սիրիայի քրդական ուժերի համագործակցությունը։ Թուրքական լրատվամիջոնցերը հայտնում են, որ նախօրեին ԱՄՆ-ի զինված ուժերը քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք են ուղարկել 60 բեռնատար ավտոմեքենա։
Դրանք Իրաքի տարածքից են մտել Սիրիա և տեղակայվել են Հարափ Ըշք շրջանում գտնվող ռազմաբազայում։ Նշվում է, որ բեռնատարներով Սիրիայի քուրդ գրոհայիններին ուղարկվել են ամենագնացներ, զրահներ, վառելանյութ և գեներատորներ: Թուրքական աղբյուրը նշում է, որ վերջին 1 ամսվա ընթացքում Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ են մուտք գործել 450 այդպիսի բեռնատար։
Անկարան քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ։ Թուրքիայի զինուժն արդեն մի քանի անգամ քրդական ուժերի դեմ խոշոր օպերացիաներ է արել։ Թուրքական կողմը բազմիցս Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել համագործակցել Սիրիայի քրդերի հետ։ Մինչդեռ Վաշինգտոնը համարում է, որ Սիրիայի քրդերը կարևոր գործոն են տեղի ծայրահեղական ուժերի և ահաբեկիչների դեմ պայքարում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |