Տարածաշրջան11:51, 22 Օգոստոս 2019
Ըստ Էրդողանի խոսնակի՝ Անկարայի և Ստամբուլի քաղաքապետներին պաշտոնից հեռացնելու խնդիր օրակարգում չկա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադարձել Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետների աղմկահարույց պաշտոնանկությանը:
Օգոստոսի 19-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ՝ նրանք պաշտոններից հեռացվել էին և փոխարենը որպես ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվել էին համապատասխան նահանգների նահանգապետները
Էրդողանի մամուլի խոսնակը լրագրողների հետ զրույցում նշել է. «Ահաբեկչությանն աջակցողների հարցում պազրապես իրականացվեցին անհրաժեշտ քայլեր։ Ընտրված լինելը, դեռ չի նշանակում անմեղ լինել»։
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Ստամբուլում և Անկարայում նույնպես նման երույթներ կարող են տեղի ունենալ, թուրք պաշտոնյան շեշտել է, որ այդպիսի քայլեր ձեռնարկվում են միայն նրանց դեմ, ովքեր աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին։ Ըստ նրա՝ այդ առումով Ստամբուլի և Անկարայի քաղաքապետների պաշտոնանկության խնդիր օրակարգում չկա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |