Քաղաքական17:11, 28 Օգոստոս 2019
Անաստասիադիսը Կիպրոսի հիմնախնդրի անլուծելիության համար մեղադրել է Թուրքիային
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ելույթ է ունեցել Կիպրոսի հիմնախնդրին և համահունական խնդիրներին նվիրված համաժողովի ժամանակ։
Նա ընդգծել է, որ կիպրական խնդրի չհանգուցալուծվելու պատճառը Թուրքիայի պահվածքն է։ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի գործունեությունը նա որակել է որպես սադրանք և օկուպացիա։
Կիպրոսի նախագահը դեմ է արտահայտվել նաև ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության կողմից ներկայացվող քաղաքական հավասարության պահանջին և նշել, որ դա անարդար կլինի:
Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև Կիպրոսի արքեպիսկոպոս Խրիզոստոմոս 2-րդը, ով նշել է, որ Կիպրոսի հիմնախնդրի հանգուցալուծման համար կան որոշակի պայմաններ։
«Այդ լուծման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան միջամտելու իրավունք չունենա։ Նաև կղզին պետք է ազատագրվի թուրք զինվորներից ու թուրքական ծագմամբ քաղաքացիներից», - նշել է արքեպիսկոպոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |