Տարածաշրջան17:45, 28 Օգոստոս 2019
Պուտինը Էրդողանին խոստացել է ուղղաթիռ գնելու դեպքում լիմուզին նվիրել

Ռուսաստանում կայացած «Միջազգային ավիատիեզերական սրահ» (МАКС-2019) ցուցադրության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հետաքրքրվել է, թե ի՞նչ արժե ռուսական արտադրության «Aurus» լիմուզինը, որից ունի նաև Պուտինը։
Ի պատասխան Էրդողանի հարցին՝ Ռուսաստանի նախագահը նշել է, որ լիմուզինն արժե 18 միլիոն ռուսական ռուբլի։ Էրդողանը ասել է, որ կմտածի, իսկ Պուտինն անմիջապես արձագանքել է՝ նշելով որ եթե Էրդողանը ցուցադրության ներկայացված 8 միլիոն դոլար արժողությամբ ռուսական ուղղաթիռը գնի, լիմուզինը նրան կնվիրի։
Թուրքիայի նախագահը ծիծաղելով հավանություն է տվել այդ առաջարկին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |