• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:00, 28 Օգոստոս 2019

Էրդողանը դատապարտել է Ասադի ռազմագործողությունները, Պուտինը՝ պաշտպանել:

Էրդողանը դատապարտել է Ասադի ռազմագործողությունները, Պուտինը՝ պաշտպանել:

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։

Նախքան Էրդողանի մոսկովյան այցը, նշվում էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման օրակարգային թեման լինելու է հենց Իդլիբի հարցը։


Թուրքիան մեծապես անհանգստացած է Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հաջողություններից, մանավանդ որ մի քանի օր առաջ Ասադի ուժերը հրթիռակոծել էին Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չկարողացավ լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր: 

Ասուլիսի ժամանակ Էրդողանը և Պուտինը տարբեր տեսակետներ են հայտնել Սիրիայի նախագահ Ասադի գործողությունների վերաբերյալ:

Էրդողանը պնդել է, որ Սիրիայի կառավարական ուժերի հարձակումները վնաս են հասցրել Իդլիբի հարցում Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությունը կյանքի կոչելու Թուրքիայի ջանքերին։ Էրդողանը, բողոքելով Ասադի օդային և ցամաքային հարձակումներից, նշել է, որ դրանց հետևանքով տուժում է նաև խաղաղ բնակչությունը։ 

Էրդողանը մեկ անգամ ևս կրկնել է, որ Սիրիայի կառավարական ուժերի քայլերը ճգնաժամային իրավիճակ են ստեղծել Սիրիայում։  Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ հարձակումները վտանգ են ներկայացնում Սիրիայում գտնվող թուրք զինվորների համար։

«Իդլիբում խաղաղություն ապահովելու համար   մեկ անգամ ևս ընգծեցի, որ մենք պատրաստ ենք աշխատել Աստանայի գործընթացի ոգուն համապատասխան։  Սոչիի համաձայնությամբ մենք կարող ենք մեզ վրա դրված պարտականությունները կատարել, սակայն միայն այն բանից հետո, երբ վերջ տրվի Սիրիայի կառավարական ուժերի հարձակումներին»,- շեշտել է Էրդողանը։  

Իր հերթին Պուտինն էլ նշել է, որ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Իդլիբում ահաբեկիչներին չեզոքացնելու և  ահրաժեշտ քայլերը իրականացնելու։

«Իդլիբի իրավիճակից խորապես մտահոգված ենք։ Ահաբեկիչները շարունակում են հարձակումներ գործեր Սիրիայի կառավարական ուժերի վրա, ինչպես նաև փորձում են հարձակվել ռուսական ռազմական հենակետերի վրա։ Ապառազմականացված գոտին ահաբեկիչների համար չպետք է դառնա թաքստոց, ինչպես նաև հարթակ նոր հարձակումների համար»,-նկատել է տվել Պուտինը՝ նշելով,  Թուրքիայի նախագահի հետ հստակեցվել են լրացուցիչ միջոցառումներ, Իդլիբում և առհասարակ Սիրիայում ահաբեկչական օջախների վնասազերծման հարցում։

Ռուսաստանի նախագահը կարևորել է Սիրիայի ինքնիշխանության, անկախության  և տարածքային ամբողջականության պահպանումը։

Աղբյուր`    NTV

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}