• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:06, 29 Օգոստոս 2019

Թուրքիայի համախառն արտաքին պարտքը 2002-2019թթ․ ավելացել է շուրջ 350 տոկոսով

Թուրքիայի համախառն արտաքին պարտքը 2002-2019թթ․ ավելացել է շուրջ 350 տոկոսով

Թուրքիայի համախառն արտաքին պարտքը տարեցտարի ավելանում է։ 2002-2019թթ․ ընկած ժամանակահատվածում այդ պարտքը ավելացել է 349․9 տոկոսով՝ 130  մլրդ դոլարից հասնելով 453 մլն դոլարի։ Համախառն արտաքին պարտքը ներառում է մասնավոր և պետական սեկտորների, ինչպես նաև Կենտրենական բանկի՝ այլ երկրների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները։

Բացի արտաքին պարտքի աճից՝ կարևոր ցուցանիշ է նաև արտաքին պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը։ Այս առումով էլ՝ սկսած 2013թ․-ից, տարեցտարի աճ է գրանցվել։ Եթե 2013թ․ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմում էր երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 41․3 տոկոսը, ապա 2016թ․ այն կազմում էր արդեն ՀՆԱ-ի 47․5 տոկոսը, իսկ 2019թ․ առաջին քառորդում՝ 60․6 տոկոսը։

Նշենք նաև, որ 2019թ․ առաջին քառորդում գրանցված 453 մլրդ արտաքին պարտքը Թուրքիայի վերջին տասնամյակների պատմության ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ 1989թ․-ից հետո նման ռեկորդային արդյունքներ են գրանցվել միայն 2017թ․ 4-րդ քառորդում (455․391 մլրդ դոլար, որը կազմել է ՀՆԱ-ի 53․5 տոկոսը), 2018թ․ 1-ին քառորդում (467․137 մլրդ դոլար, որը կազմել է ՀՆԱ-ի 52․9 տոկոսը) և 2018թ․ 2-րդ քառորդում (457․784 մլրդ դոլար, որը կազմել է ՀՆԱ-ի 51․9 տոկոսը)։

Մյուս կողմից՝ 2019թ․ առաջին քառորդին գրանցված արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 1989թ․ -ից մինչ օրս գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Այդ աճը մասամբ պայմանավորված է նաև ՀՆԱ-ի ցուցանիշի անկմամբ։ Հավելենք, որ արտաքին պարտիք և ՀՆԱ-ի հարաբերակցության ամենաբարձր ցուցանիշը ավելի վաղ գրանցվել էր 2002թ․ (59.8 տոկոս)։

Աղբյուր`    dogrulukpayi.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}