Տնտեսական10:29, 30 Օգոստոս 2019
Թուրքիան արտահանման և ներմուծման ծավալների անկում ունի

2019թ․ երկրորդ քառորդում Թուրքիայից արտահանվող և ներմուծվող ապրանքների ծավալները նվազել են։ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) հրապարակած զեկույցի համաձայն՝ նշված ժամանակաընթացքում արտահանման ծավալները նվազել են 5, իսկ ներմուծման ծավալները՝ 6․4 տոկոսով։
Նման ցուցանիշով Թուրքիան «Մեծ քսանյակի» («G20») երկրների շարքում առաջին շարքերում է։
Ներմուծման ծավալներն ամենից շատ նվազել են Անգլիայում (-12.6 տոկոս), Սաուդյան Արաբիայում (-11.5 տոկոս) և Արգենտինայում (-6.4 տոկոս)։
Արտահանման ծավալների անկման առումով առաջին տեղում Ռուսաստանն է (-7.4 տոկոս), երկրորդ տեղում՝ Անգլիան (-7․1 տոկոս), երրորդում՝ Չինաստանը (-5․3 տոկոս)։
Ընդհանուր առմամբ «Մեծ քսանյակի» երկրներում տարվա երկրորդ քառորդում արտահանման ծավալները միջինում նվազել են 1․9 տոկոսով, ներմուծման ծավալները՝ 0․9 տոկոսով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |