• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:34, 03 Սեպտեմբեր 2019

Թուրքիայի տնտեսությունը 2019-ի առաջին կիսամյակը 1.5% անկման ցուցանիշով է փակել

Թուրքիայի տնտեսությունը 2019-ի առաջին կիսամյակը 1.5% անկման ցուցանիշով է փակել

Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դարձել, որ երկրի տնտեսությունը տարվա  առաջին կիսամյակի համար 1.5% անկում է գրանցել:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ երկրի տնտեսությունը վերջին 4 եռամսյակներում տարեկան կտրվածքով շարունակաբար անկում է գրանցում: Ամենամեծ անկումը (տարեկան կտրվածքով) գրանցվել է 2018-ի վերջին եռամսյակում՝ 2,8%: 2018-ի վերջին 2 եռամսյակներում գրանցված անկումների հետևանքով տնտեսությունը ռեցեսիայի մեջ է հայտնվել: 2019-ի առաջին երեք ամիսներին (տարեկան կտրվածքով) անկման ցուցանիշը նվազել էր՝ կազմելով 2.4%:  Դրանից հետո տնտեսությունը որոշակի կայունության նշաններ է ցույց տվել ու կարողացել է դուրս գալ ռեցեսիայից:

Չնայած այն հանգամանքին, որ 2019-ի 2-րդ եռամսյակում տնտեսությունը 1-ին եռամսյակի համեմատ 1.2 % աճ է արձանագրել՝ այնուամենայնիվ տարեկան կտրվածքով տնտեսությունը 1.5 %-անոց անկում է ցույց տվել:

Նշենք, որ ավելի վաղ «Reuters»-ի մասնագետների կատարած ուսումնասիրության մեջ Թուրքիայի վերաբերյալ հատվածում երկրի տնտեսության համար 2019-ի 2-րդ եռամսյակում 2 % անկում էր կանխատեսվել:

Կանխատեսվածից ավելի լավ արդյունքները, սակայն, շատ տնտեսագետների կարծիքով բավարար չեն և Թուրքիայի տնտեսությունը հաջորդ եռամսյակում (տարեկան կտրվածքով) նույնպես անկում կգրանցի: Այսպիսի կանխատեսումների պաճառներից մեկն էլ մասնավոր պետական սեկտորներում ներդրումների նվազումն է՝ 22.8%: Նշվում է, որ այս նվազումը աննախադեպ է վերջին 10 տարվա ընթացքում:  

Աղբյուր`    BBC Turkçe

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}