Քաղաքական17:08, 03 Սեպտեմբեր 2019
Հունաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Էրդողանի հակահունական ժեստը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուսանկարվել էր պատից կախված քարտեզի կողքին, որտեղ Էգեյան ծովում Հունաստանին պատկանող կղզիները ներառված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում:
Երկրի ռազմական դպրոցներից մեկում տեղի ունեցած դիպլոմների հանձնման արարողության ժամանակ արված Էրդողանի լուսանկարը նախօրեին հայտնվել էր մամուլում՝ աղմուկ առաջացնելով հունական մեդիայում:
Թեմային անդրադարձել է նաև Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը:
Դենդիասը հայտարարել է, որ երևէ երկրի սահմանները չեն կարող գծվել որևէ քաղաքական գործիչի ցանկության հիման վրա՝ ավելացնելով, որ դրանք գծվում են միջազգային իրավունքի հիման վրա:
«Թուրքիան շարունակում է տարածաշրջանի համար պատուհաս լինելու քաղաքականությունը, սակայն Հունաստանը չի ցանկանում պատասխանել դրան:
Թուրրքիան ձևավորվում է մեկ մարդու մտքերի հիման վրա. դա վնասում է Թուրքիայի կերպարը»,- ասել է Դենդիասը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև առկա է վեճ Էգեյան ծովի մի շարք կղզիների պատկանելիության հարցում։ Մեկ անգամ չէ, որ Թուրքիայի օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռները հատել են հունական սահմանը՝ փորձելով սադրել հունական կողմին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |