Քաղաքական17:19, 04 Սեպտեմբեր 2019
Սոցհարցում. Թուրքիայում բնակչության 48%-ը չի աջակցում Էրդողանի կառավարությանը
Թուրքական Metropoll սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցումներից պարզ է դարձել, որ 2019-ին հասարակության շրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցության ցուցանիշը կտրուկ անկում է ապրել: Ըստ այդմ՝ հարցվածների 48%-ը հայտարարել է, որ չի աջակցում Էրդողանի կառավարության գործունեությանը: Նախորդ տարի նշյալ ցուցանիշը կազմել էր 38%:
Էրդողանի գործունեությանը աջակցություն է հայտնել հարցվածների 44%-ը ինչը նույնպես գրեթե 10 տոկոսով պակաս է նախարդ տարվա ցուցանիշից:
Ըստ հարցման՝ Էրդողանին աջակցում են իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) անդամների 90.4%-ը, ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցություն (MHP-ԱՇԿ) անդամների 36.3%-ը:
Քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամներից Էրդողանի կառավարությանը աջակցել են հարցվածների 5.4%, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամների 8.3%, իսկ ազգայնական «Լավ» կուսակցության անդամների 9.7%-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |