Տարածաշրջան10:50, 09 Սեպտեմբեր 2019
Թուրք-ամերիկյան ուժերը Եփրատի արևելքում սկսել են պարեկություն անել
Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինուժի ստորաբաժանումները համատեղ ցամաքային պարեկություն են իրականացրել Եփրատ գետից արևելք ընկած սիրիական տարածքում: Ցամաքային այդ պարեկությունը համարվում է վերոհիշյալ տարածքում անվտանգության գոտի հիմնելու թուրք-ամերիկյան ծրագրի փուլային գործողություններից մեկը:
Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Շանլըուրֆա նահանգից զրահամեքենաների շարասյունը հատել է թուրք-սիրիական սահմանը և միացել այնտեղ տեղակայված ամերիկյան պարեկային ուժերին:
Այնուհետև միացյալ ուժերը շարժվել են դեպի թուրք-սիրիական սահմանից 25կմ հեռավորության վրա գտնվող Թել Աբյադ քաղաք: Ցամաքային պարեկությանն օժանադակելու համար գործի են դրվել նաև ուղղաթիռներ:

Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |