• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:41, 10 Սեպտեմբեր 2019

Ալի Բաբաջան. «Նոր կուսակցությունը ցանկանում ենք հիմնել մինչև 2020թ.»

Ալի Բաբաջան. «Նոր կուսակցությունը ցանկանում ենք հիմնել մինչև 2020թ.»

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) շարքերը լքելուց հետո առաջին անգամ նոր կուսակցության ստեղծման մասին մանրամասներ է ներկայացրել, ինչպես նաև խոսել է Թուրքիայի համար օրակարգային մի շարք հարցերից:

Թուրքական «Karar» պարբերականին տված հարցազրույցում խոսելով ԱԶԿ-ից դուրս գալու և նոր կուսակցություն հիմնելու հիմնական պատճառների մասին՝ նա նշել է, որ ԱԶԿ-ն հեռացել է իր հիմնական սկզբունքներից: Իսկ այդ սկզբունքային հարցերը կապված են արդարադատություն հաստատելու, գործն արհեստավարժ մասնագետներին վստահելու, որոշումները խորհրդակցությամբ ընդունելու, հաստատությունների հեղինակությունը պաշտպանելու և թափանցիկություն ապահովելու հետ: Ըստ Բաբաջանի՝ հենց այս սկզբունքներից հեռանալն է Թուրքիայի ներկայիս վիճակի  և  առաջացած խնդիրների հիմնական պատճառը:

Նախկին արտգործնախարարը, կուսակցության հիմնադրման ժամկետներին անդրադառնալով, նշել է, որ ցանկություն կա մինչև 2020թ. կուսակցությունը պաշտոնապես գրանցել, իսկ մինչ այդ մեծ խմբով աշխատում են քաղաքական շրջանակների հետ և այդ խմբով փորձում ձևավորել կուսակցության տեսլականը:

Բաբաջանը խոսել է կուսակցաստեղծման աշխատանքներում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի ներգրավվածության և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ հնարավոր համագործակցության մասին:

Նշենք, որ Գյուլը թուրքական մամուլում ներկայացվում է որպես նոր կուսակցության հիմնական ճարտարապետ, իսկ Դավութօղլուի շուրջ խոսակցությունները մերթ նրան կապում են Բաբաջան-Գյուլ երկյակի հետ, մերթ գրում են առանձին կուսակցություն բացելու մտադրությունների մասին: Բաբաջանը հստակություն է մտցրել նաև այս հարցերում:

Նախ նախագահ Գյուլի ներգրավվածության մասին խոսելիս նա նշել է, որ նախկին նախագահն ամբողջապես աջակցում է իրենց, նրա հետ ամսվա մեջ մեկ կամ երկու անգամ հանդիպում է լինում փորձի փոխանակման նպատակով: Բաբաջանի խոսքերով՝ Գյուլը նախագահի պաշտոնից հեռանալիս հայտարարել էր, որ ակտիվ քաղաքականություն չի վերադառնալու և ճիշտ չի համարում «չեզոք նախագահի պաշտոնից» հետո ներգրավվել կուսակցական գործունեության մեջ:

Անդրադառնալով Դավութօղլուի հարցին՝ Բաբաջանը նշել է, որ քաղաքականության մեջ իրենց առաջնահերությունները, մեթոդները և ոճերը տարբեր են:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}