• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:25, 10 Սեպտեմբեր 2019

Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահը հայտնվել է ազգայնականների թիրախում

Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահը հայտնվել է ազգայնականների թիրախում

Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ, իշխող ուժի ներկայացուցիչ Բյուլենթ Արընչը հայտնվել է իշխող կոալիցիայի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) թիրախում։ Պատճառն այն է, որ Արընչը հանդես է եկել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուի նկատմամբ հանդուրժողոականություն դրսևորելու կոչով։

Տարիներ առաջ Twitter-ում կատարած իր գրառումների պատճառով ազատազրկման դատապարտված Քաֆթանջըօղլուի մասին ԱԶԿ-ական գործիչը մասնավորապես ասել էր․ «Ես նրա ոչ մի գրառման հետ համաձայն չեմ։ Բայց մենք պետք է հարգենք խոսքի ազատությունը, պետք է հանդուրժողականություն դրսևորենք»:

ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի խորհրդական Յըլդըրայ Չիչեքը խստորեն է դատապարտել է Արընչի վերոհիշյալ հայտարարությանը։

«Բյուլենթ Արընչը պատերազմ է հայտարարել նախագահ Էրդողանին՝ հանդես գալով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) և «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հետ նույն ճամբարում։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ -AKP) պետք է ազատվի իր կազմում գտնվող PKK-ի և FETÖ-ի սիրահարներից», - հայտարարել է Չիչեքը։

Հիշեցնենք, որ Ստամբուլի դատարանը ԺՀԿ-ական Ջանան Քաֆթանջըօղլուին տարիներ առաջ կատարած գրառումների պատճառով  հինգ տարբեր մեղադրանքներով դատապարտել է ընդհանուր 9 տարի 8 ամիս 20 օր ազատազրկման։ Քաֆթանջըօղլուն մեղադրվում է ահաբեկչական խմբավորման քարոզչություն կատարելու, պետական պաշտոնյային հրապարակայնորեն վիրավորելու, հանրապետության նախագահին հրապարակայնորեն վիրավորելու, Թուրքիայի Հանրապետությունը ստորացնելու, հանրության մեջ թշնամանք և ատելություն սերմանելու մեջ։

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}