Քաղաքական12:41, 12 Սեպտեմբեր 2019
Թուրքիան և Ադրբեջանը տեղեկատվության փոխանցման շուրջ խորհրդակցություն են անցկացրել

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև առաջին անգամ տեղեկատվության փոխանցման շուրջ խորհրդակցություն կայացել:
Թուրքական աղբյուրը նշում է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տեղեկատվության և հանրային դիվանագիտության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները:
Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ` հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյի և Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի գլխավորած պատվիրակությունները:
Նշվում է, որ թուրքական կողմն ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել է թվային դիվանագիտության և հանրային դիվանագիտության ոլորտում ունեցած փորձով:
Կողմերը նաև քննարկել են ԶԼՄ-ների միջոցով երկու երկրների ժողովուրդների ազգային հարցերի շուրջ իրազեկության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Թուրքիան և Ադրբեջանը ծրագրել են հաջորդ հանդիպումը հաջորդ տարի իրականացնել Բաքվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |