Քաղաքական15:19, 12 Սեպտեմբեր 2019
Մուհարրեմ Ինջեն 2023թ. Թուրքիայի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) քաղաքական գործիչ Մուհարրեմ Ինջեն հայտարարել է 2023թ. նախատեսված նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վերաբերյալ Ինջեն նշել է, որ արդարությունը վերականգնվելու է, հրապարակները լեփ-լեցուն են լինելու և ինքը թեկնածու է լինելու:
Հեռուստատեսության եթերում հարց է հնչել, որ եթե ներկայիս Ստամբուլի քաղաքապետը` Էքրեմ Իմամօղլուն իր թեկնածությունն առաջադրի գալիք նախագահական ընտրություններում, Ինջեն անկախ թեկնածու կլինի՞, թե՞ ոչ, գործիչը խուսափել է պատասխանելուց:
Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ևս Մուհարրեմ Ինջեն առաջադրել էր իր թեկնածությունը և ստացել ձայների գրեթե 30 տոկոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |