• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:09, 16 Սեպտեմբեր 2019

Թուրքիայում քեմալական գործիչ. «Ազատ արձակեք Դեմիրթաշին»

Թուրքիայում քեմալական գործիչ. «Ազատ արձակեք Դեմիրթաշին»

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուն կողմնակից է, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակմանը և քրդական հարցի կարգավորման նոր գործընթացին:

Ընդդիմադիր գործիչը սոցցանցում կատարած գրառման մեջ մասնավորապես նշել է.

«Ազատ արձակեք Դեմիրթաշին, Թուրքիայի խորհրդարանում հանձնաժողով հիմնեք, որպեսզի նորից սկսվի կարգավորման գործընթացը: Մայրերի վիշտը միայն այդ կերպ կփարատվի: Սխալ է «մինչև որ սպանվի վերջին ահաբեկիչը» մեթոդը: «Քաղաքացիական հասարակության» երթերով էլ որևէ բանի հնարավոր չէ հասնել»:

Բեքարօղլուն իր գրառմանը կից ներկայացրել է նաև Քանդիլի լեռներում նկարահանված Սըրրը Սյուրեյա Օնդերի և Դեմիրթաշի  մասնակցությամբ տեսանյութ: Նշենք, որ վերջիններս ներգրավված են քրդական հարցի կարգավորման գործընթացում:

Հիշեցնենք, որ Դեմիրթաշը մեղադրվում է 2012թ․ Բինգյոլում մի ելույթի ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» անելու մեջ։ Իրականում խոսքը ելույթի ժամանակ օգտագործված «Քուրդիստան» և «պարտիզան» բառերի մասին է։ Նշենք, որ Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (PKK-ՔԲԿ) ահաբեկչական է համարվում:

Աղբյուր`    Demokrathaber.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}