Քաղաքական10:52, 18 Սեպտեմբեր 2019
Էրդողանը քրդերին է մեղադրել Սիրիական ճգնաժամի հարցում

Անկարայում տեղի ունեցած Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ստեղծված իրավիճակի համար մեղադրել է քրդական ուժերին:
Ըստ Էրդողանի՝ քրդական զինյալ ուժերը, մասնավորապես «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և դրա ճյուղավորումներ դիտվող YPG-ն և PYD-ն, ամենամեծ սպառնալիքն են ստեղծել Սիրիայի ապագայի համար:
Անդրադառնալով Եփրատ գետի արևելյան տարածնքեում տիրող վիճակին, որտեղ վերահսկողություն են հաստատել քուրդ զինյալները, Էրդողանը նշել է, որ այդ հարցի լուծումը մեծ կարևորություն ունի թե Սիրիայի տարածքային ամբողջականության և թե Թուրքիայի ազգային անվտանգության տեսանկյունից: Էրդողանը նշել է, որ Սիրիայի տարածքների մեկ չորրորդը գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ (նկատի ունի քրդերին-խմբ.)
«Քանի դեռ այնտեղ շարունակում են գոյություն ունենալ PKK-ն և PYD-ն, ուրեմն ոչ Սիրիայում, ոչ մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինի»,- շեշտել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |