Քաղաքական17:56, 20 Սեպտեմբեր 2019
Թուրքիայի 49 նահանգում անվտանգության վարչության ղեկավարները փոխվել են

Թուրքիայի անվտանգության համակարգում լայնածավալ փոփոխություններ ու վերանշանակումներ են կատարվել։ Մասնավորապես փոխվել են 49 նահանգների անվտանգության վարչությունների ղեկավարները։ Այս մասին նախագահականի որոշումը հրապարակվել է Թուրքիայի «Պաշտոնաթերթում» (Resmi Gazete)։
Ըստ այդմ՝ փոխվել են Վանի, Այդըն, Մարդին, Դիարբեքիր, Բուրսա, Աղրը, Դենիզլի, Քոնյա, Բալըքեսիր, Սամսուն, Հաթայ, Կայսերի, Շանլըուրֆա, Թեքիրդաղ, Սինոփ, Շըրնաք, Մուղլա, Հաքքարի, Թունջելի, Մալաթիա, Քըրըքքալե, Օրդու, Ադըյաման, Աքսարա, Ուշաք, Չորում, Արդահան, Արթվին, Բարթըն, Բաթման, Քյութահյա, Բինգյոլ, Բուրդուր, Գազիանթեփ, Քըրշեհիր, Դյուզջե, Չանաքքալե, Էլազըղ, Սպարտա, Քարաման, Քիլիս, Քոջաէլի, Յոզգաթ, Կաստամոնու, Բայբուրթ, Մանիսա, Սամսուն, Թեքիրդաղ, Տրապիզոն նահանգների անվտանգության վարչության ղեկավարները։
Պաշտոնյաները մեծամասամբ պարզապես վերանշանակվել են՝ տեղափոխվելով մի նահանգից մյուսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |