Տարածաշրջան15:34, 23 Սեպտեմբեր 2019
Քուրդ զինյալները պայթեցրել են թուրքական ավտոշարասյունը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ին Իրաքյան Քուրդիստանում թուրք զինվորներ են սպանվել։
Ըստ տեղեկությունների` Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները, որոնք հենակետեր ունեն նաև Իրաքյան Քուրդիստանում, ճանապարհին տեղադրել էին ինքնաշեն պայթուցիկ, որի վրայով անցել է թուրքական ռազմական ավտոշարասյունը։
Պայթյունի հետևանքով սպանվել է երկու թուրք զինվոր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Քուրդ զինյալների դեմ գործողությունները ընթանում են ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Ըստ թուրքական կողմի՝ PKK-ի գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ Թուրքիայի օդուժը հաճախ հրթիռակոծություններ է իրականացնում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |