Քաղաքական17:15, 23 Սեպտեմբեր 2019
Թուրքիան կառաջադրի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահի թեկնածու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում հայտարարել էր, որ իր երկիրը թեկնածու է առաջադրելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահի առաջիկա ընտրություններին:
Էրդողանը նշել էր, որ այդ պաշտոնի համար առաջադրելու են բազմափորձ դիվանագետ, այժմ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրի թեկնածությունը:
Բոզքըրը թեմայի վերաբերյալ «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում ասել է, որ այս նախաձեռնությունը շատ կարևոր է համարում, քանի որ Թուրքիան, հանդիսանալով կազմակերպության հիմնադիր երկիր, երբևէ չի ունեցել գլխավոր ասամբլեայի նախագահ:
Նշենք, որ Բոզքըրը երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, այդ թվում` Թուրքիայի նախագահներ Թուրգութ Օզալի ու Սուլեյման Դեմիրելի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական, Ռումինիայում Թուրքիայի դեսպան (1996-2000թթ), ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ (2005-2009 թթ), ԵՄ-ի ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար (2009-2011թթ.), մեջլիսի պատգամավոր, Թուրքիա-ԵՄ միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ (2011-2014թթ), ԵՄ ինտեգրման հարցերի նախարար (2014-2015թթ, 2015-2016թթ.):
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |