Ռազմական09:48, 24 Սեպտեմբեր 2019
ԱՄՆ-ի կողմից քուրդ զինյալներին մատակարարված զինատեսակների ցանկը

ԱՄՆ-ն շարունակում է զենք-զինամթերք մատակարարել քուրդ զինյալներին։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ 2019թ․ ապրիլից սեպտեմբեր ժամանակահատվածում «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) մատակարարվել է 3․700 բեռնատար զենք-զինամթերք:
Վերջին անգամ ԱՄՆ-ի կողմից ՔԲԿ-ին ուղարկվել է զինամթերքով բեռնված 200 բեռնատար։ Նշենք, որ ՔԲԿ-ը Թուրքիայում համարվում է ահաբեկչական խմբավորում։
Ըստ թուրքական աղբյուրի՝ վերջին 2 տարվա ընթացքում ԱՄՆ-ն ռազմական կրթություն է ապահովել ՔԲԿ-ի շուրջ 35․000 զինյալների համար։ Բացի այդ խմբավորմանն ուղարկվել է այնքան զենք ու զինամթերք, որը բավական է 60․000 մարդու զինելու համար։
ՔԲԿ-ին մատակարարվել են բազմաթիվ թեթև, միջին և ծանր զինատեսակներ, բազմաթիվ տանկեր ու զրահամեքենաներ, հարյուրավոր տոննա զինամթերք, այդ թվում 4․000 հատ M-16 տեսակի գնդացիր, 9․500 հատ կալաշնիկով տեսակի ինքնաձիգ, 400 հատ M-14 Kanas նշանառու հրացան, ամերիկյան արտադրության 150 ականանետ, 650 հատ ամերիկյան արտադրության TOW տեսակի հակատանկային հրթիռներ, 4 հատ T-72 և 5 հատ T-62 տեակի ռուսական արտադրության տանկեր, 80 զրահապատ մեքենա, 60 զենիթահրթիռային համակարգ և այլ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |