Քաղաքական17:49, 25 Սեպտեմբեր 2019
Ըստ թուրք ընդդիմադիր գործչի՝ ազգայնականների քվեները անցնելու են Բաբաջանի կուսակցությանը

Թուրքիայի ընդդիմադիր, ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi Parti) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հրապարակել է սոցհարցման արդյունքների մասին իր ունեցած տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ձայները մասնավորապես Թուրքիայի արևելյան շրջաններում անցնելու են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հիմնվելիք քաղաքական ուժին։
Մերալ Աքշեները նշել է նաև, որ անհամբերությամբ է սպասում նոր քաղաքական կուսակցության ձևավորմանը վերոնշյալ գործիչների կողմից, քանի որ Թուրքիայում քաղաքական կյանքը, ըստ նրա, ճահճացման փուլում է, և անհրաժեշտություն կա նոր գույների, այլընտրանքի և բազմազանության։
Իրենց կուսակցության ձայներից էլ որոշակի հատված Աքշեների համոզմաբ անցնելու է Դավութօղլու գլխավորած քաղաքական ուժին և այս պահին ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi Parti) կուսակցության վարկանիշը շուրջ 11 տոկոս է կազմում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |