Քաղաքական15:53, 26 Սեպտեմբեր 2019
Institue of Peace. «ԱՄՆ-ն պետք է խթանի Թուրքիայի և PKK-ի միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանը»

ԱՄՆ Կոնգրեսի մեկենասությամբ աշխատանքներ իրականացնող ուղեղային կենտրոնը` «Խաղաղության ինստիտուտը» (Institue of Peace) Սիրիայի վերաբերյալ զեկույց է պատրաստել և ներկայացրել Կոնգրեսին:
Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված «Սիրիայի ուսումնական խումբ» անվամբ զեկույցում կան առաջարկներ, թե ինչ պետք է անի ԱՄՆ-ն Սիրիայի հետ կապված:
«ԱՄՆ-ն պետք է խթանի Թուրքիայի և PKK-ի (Քրդստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ) միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանը»,-ասված է զեկույցում:
Ուղեղային կենտրոնի կողմից պատրաստված զեկույցում պահանջվում է, որպեսզի ուսումնասիրվեն Թուրքիայի հետ համագործակցության բոլոր ոլորտները:
«ԱՄՆ-ն Իդլիբում ահաբեկչական խմբավորումների նկատմամբ ճնշումները մեծացնելու համար պետք է ուսումնասիրի այն ուղիները, որոնցով կարող են արտաքին հարձակումներ ծրագրել»,-հայտնում է զեկույցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |