• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 08:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:29, 26 Սեպտեմբեր 2019

Էրդողան. «S-400-ների գործարքը ոչ մի կերպ չպիտի փչացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները»

Էրդողան. «S-400-ների գործարքը ոչ մի կերպ չպիտի փչացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները»

«S-400-ների գործարքը ոչ մի կերպ չպետք է փչացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները, քանի որ դրանք պաշտպանական համակարգեր են, որոնց կարիքը ունի Թուրքիան»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանից ժամանակին նման համակարգեր են գնել նաև Հունաստանը, Բուլղարիան ու Սլովակիան, որոնք ևս ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են:

Ամերիկացի լրագրողն Էրդողանից հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը մեծացնել ցանկացող Թուրքիան, անտեսելով Վաշինգտոնի՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները, գնեց S-400-ները և արդյունքում դուրս մնաց ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից:

«Ուզում եմ հստակ ասել, որ S-400-ների հետ կապված ԱՄՆ-ի դիրքորոշումը երբեք որպես սպառնալիք չեմ դիտարկել: Ինչու՞: Որովհետև պրն Օբամայի օրոք ցանկանում էինք «Patriot» համակարգեր գնել, բայց մեզ մերժեցին՝ ասելով կոնգրեսը թույլ չի տալիս: Ցավոք պրն Թրամփի օրոք էլ չկարողացանք գնել: Այդ պատճառով էլ ստիպված եղանք Ռուսաստանի հետ նման գործարքի գնալ»,- ասել է Էրդողանը:

Անդրադառնալով F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասցնելու թեմային՝ Էրդողանը նշել է, որ դա իր երկրի հանդեպ արված սխալ քայլ է, քանի որ Թուրքիան ոչ թէ այդ կործանիչների գնորդ է, այլ՝ արտադրության մասնակից:

«Այս պահի դրությամբ 1 մլրդ 400 մլն դոլար վճարել ենք: Բացի այդ F-35-ների որոշ մասեր Թուրքիայում ենք արտադրում: Մենք մեր օդաչուներին ուղարկեցինք ԱՄՆ վերապատրաստվելու, 4 կամ 5 ինքնաթիռ էլ արդեն հանձնման փուլում էին գտնվում, սակայն վերջին պահին ասացին, որ չեն մատակարարի: Ես դա ճիշտ չեմ համարում և չեմ կարողանում ընկալել որպես ռազմավարական դաշնակցի քայլ»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուր`    Hurriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}