Ռազմական16:03, 01 Հոկտեմբեր 2019
2018-ին Թուրքիան 70%-ով ավել գումար է ծախսել զենք գնելու համար
2018-ին Թուրքիան նախորդ տարվա համեմատ 70%-ով ավել գումար է ծախսել զենք ու ռազմական տեխնիկա գնելու համար:
Ըստ այդ երկրի հաշվեքննիչ պալատի զեկույցի՝ անվտանգության ու պաշտպանության ապահովման նպատակով զենքերի, մեքենաների ու ռազմական տեխնիկայի գնման համար 2018-ին «Պաշտպանական արդյունաբերության աջակցության ֆոնդից» ծախսվել է 22.5 մլրդ թուրքական լիրա (3.95 մլրդ դոլար):
2017-ին նույն նպատակով ծախսվել է 13.4 մլրդ լիրա (2.3 մլրդ դոլար):
Աղբյուրը նշում է, որ «Պաշտպանական արդյունաբերության աջակցության ֆոնդը» ստեղծվել է Թուրքիայի զինված ուժերի արդիականացման ապահովման ու պաշտպանական արդյունաբերության համար ընդհանուր բյուջեից դուրս, կայուն դրամական հոսքեր ապահովելու նպատակով:
Ֆոնդի գումարները գոյանում են ինչպես երկրի ընդհանուր բյուջեից, այնպես էլ ԶՈւ-ն հզորացնելու նպատակով հիմնված տարբեր հիմնադրամներից: Ֆոնդը համալրվում է նաև երկրում տարածված տարբեր տեսակի վիճակախաղային ընկերությունների շահույթներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |