Քաղաքական16:20, 02 Հոկտեմբեր 2019
Մակրոն.«Թույլ չենք տա, որ Թուրքիան Սիրիայում իր համար տեղ բացի»

Եվրախորհրդի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է նաև Սիրիայի հարցում Թուրքիայի կողմից իրականցվող քաղաքականության մասին։
Նշելով, որ Թուրքիայում իրավապաշտպանների, մարդու իրավունքների պաշտպանների և ժողովրդավարական գաղափարները պաշտպանողների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ խարխլելով իրավական պետության հիմքերը, Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությանը։
Մակրոնը շեշտել է, որ իրենք թույլ չեն տա Թուրքիային, սիրիացի փախստականների խնդիրը շահարկելով և որպես գործիք օգտագործելով, ներխուժել Սիրիա։ Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Թուրքիայի վարած այդ քաղաքականությունն անընդունելի է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |