Տարածաշրջան13:52, 07 Հոկտեմբեր 2019
Ջևադ Զարիֆ. «Թուրքիան չի կարող իր անվտանգությունն ապահովել՝ Սիրիայի տարածքային ամբողջականությանը վնաս հասցնելով»

Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին, Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆն արձագանքեց՝ ասելով, որ Սիրիայի ինքնիշխանության դեմ գործողությունների միջոցով չէ, որ պիտի ապահովվի Թուրքիայի անվտանգությունը:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի նպատակն է քուրդ զինյալներից ազատել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի շրջանները, որտեղ հետագայում պետք է ստեղծվի անվտանգության գոտի։
Այդ թեմային անդրադառնալով՝ Զարիֆը լրագրողների հետ զրույցում Զարիֆը ասել է. «Մենք թուրքական կողմին հայտնել ենք, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու միակ երաշխիքը սահմանամերձ շրջաններում զինված ուժեր տեղակայելն է։ Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը վնաս հասցնելով՝ չեն կարողանալու ապահովել Թուրքիայի անվտանգությունը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածը, որտեղ Թուրքիան առաջիկայում պատրաստվում է ռազմագործողություններ սկսել քրդերի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |