Քաղաքական12:23, 07 Հոկտեմբեր 2019
Չավուշօղլու. «Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծրագրված ռազմական գործողություններին: Նա նշել է, որ այդ շրջանը «ահաբեկիչներից մաքրելու» հարցում տրամադրված են վճռական և նպատակ ունեն այդպիսով ապահովել Թուրքիայի անվտանգությունը:
«Սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր աջակցել ենք այդ երկրի տարածքային ամբողջականությանը: Սրանից հետո նույնպես շարունակելու ենք աջակցել: Մենք կնպաստենք, որպեսզի Սիրիայում վերականգնվի անդորրը, խաղաղությունը և կայունությունը»,-ասել է նա:
Նշենք, որ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Թուրքիան «աչք չունի» ոչ մեկի հողի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |