Քաղաքական17:00, 08 Հոկտեմբեր 2019
Ընդդիմադիր կուսակցապետի կոչը Եմ-ին ու ՄԱԿ-ին. «Էրդողանի պատերազմական քաղաքականությանն ասացեք՝ կանգ առ»

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) համանախագահ Սեզաի Թեմելլին կուսակցական համաժողովին անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում ծրագրվող ռազմական օպերացիայի թեմային:
«Մենք պատերազմ չենք ցանկանում: Պատերազմն արհավիրք է: Այդ պատճառով էլ մենք խստիվ ասում ենք՝ ո'չ պատերազմին»:
Ընդդիմադիր կուսակցապետը կոչ է արել Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ողջ ժողովուրդներին միավորվել և ոչ ասել պատերազմին:
Թեմելլին նաև կոչ հղել Եվրամիությանն ու ՄԱԿ-ին.
«Էրդողանի պատերազմական քաղաքականությանն ասացեք՝ կանգ առ: Այլապես այս պատերազմը չի ավարտվի միայն Սիրիայի հյուսիսն այրելով ու ավերելով: Այն կշարունակի աշխարհը ներքաշել այդ ավերիչ կրակի մեջ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |