Քաղաքական17:39, 10 Հոկտեմբեր 2019
Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը «բացել դարպասները»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպմանը պատասխանել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ միջազգային արձագանքներին:
«Մեր խնդիրը այնպիսի ահաբեկչական կառույցների հետ է, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» և «Դեմոկրատական միություն կուսակցությունը», որոնք փորձում են զավթել Սիրիան: Մեր քուրդ եղբայրների հետ մենք խնդիր չունենք»,-ասել է նա:
Էրդողանը այնուհետև անդրադառնալով ԵՄ-ի` ռազմագործողությունը դատապարտող հայտարարությանը, հայտնել է.
«Հե'յ, Եվրամիություն, ուշքի եկեք: Եթե դուք մեր ռազմագործողությունը որպես ներխուժում եք փորձում որակել, ապա մեր գործը հեշտ է՝ կբացենք դարպասները և 3.6 մլն փախստականններին (Թուրքիայում ապաստանած) կուղարկենք ձեզ մոտ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» և «Դեմոկրատական միություն կուսակցությունը» Թուրքիան ահաբեկչական է որակում և համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) սիրիական թևը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |