• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2026
Երկուշաբթի 23:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

15:00, 10 Հոկտեմբեր 2019

Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը

Ռուսաստանի ու Իրանի արձագանքը՝ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը

Իրանը և Ռուսաստանը արձագանքել են նախօրեին Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում  քուրդ զինյալների դեմ իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գոծողությունը: 

Իրանի արտգործախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, Թուրքիայից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում և զորքը հետ քաշել։

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ, մեկնաբանելով սկսված ռազմական գործողությունը,  նշել է, որ խնդիրը պետք է լուծվի միայն Թուրքիայի և Սիրիայի երկխոսության միջոցով։

Լավրովը, հիշեցնելով 1998թ.-ին Թուրքիայի և Սիրիայի միջև ձեռքբերված Ադանայի պայմանագիրը, որով նախատեսվում է  2 երկրների համատեղ գործողությունների իրականացում ահաբեկչական կառույցների դեմ պայքարում, ընդգծել է, որ համատեղ պայքարի իրականացմանը խոչընդոտեցին ԱՄՆ-ն, և վերջինիս գլխավորությած դաշնակցային ուժերը։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ եթե Թուրքիան անցնի թույլատրելի սահմանը, ապա Վաշինգտոնը կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Աղբյուր`    Haber.sol

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}