Տարածաշրջան15:54, 11 Հոկտեմբեր 2019
Իսպանիան կհանի իր Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիայից, եթե թուրքերը չդադարեցնեն Սիրիայի ներխուժումը

Իսպանիան մեծապես անհանգստացած է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության առնչությամբ։
Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հանդես է եկել հայտարարությամբ, առ այն, որ, եթե Թուրքիան շարունակի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, ապա պաշտոնական Մադրիդն Ադանա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազայից դուրս կբերի իր Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։
«Մեր կառավարության դիրքորոշումը պարզ է։ Մենք միշտ խաղաղության կողմակից ենք։ Այդ հարցը ՆԱՏՕ-ում քննարկելու համար օրակարգ ենք բերելու։ ՆԱՏՕ-ին կներկայացնենք առաքելությունը վերանայելու հարցը, եթե պատերազմի վտանգ լինի։
Ռոբլեսը՝ հավելել է, որ անկախ իրենց դիրքորոշման, իրենք հավատարիմ կմնան այն որոշմանը, որը կընդունի ՆԱՏՕ-ն:
Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |